Դեթրոյթում կյանքի 111-րդ տարում մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ ԱՄՆ-ի ամենատարեց վետերան Էմմա Դիդլեյքը: Այս մասին գրում է San Antonio express-news-ը՝ վկայակոչելով վետերանի թոռնուհուն՝ Մերլին Հորնին:
Աֆրոամերիկացի Էմմա Դիդլեյքը ծնվել է 1905 թվականին, Ալաբամայում: 1922 թվականին նա ամուսնացել է, 5 երեխա լույս աշխարհ բերել: 1943 թվականին ներառվել է ցամաքային զորքերի կանանց օգնական կորպուսում: Պատերազմից հետո Էմմա Դիդլեյքը մասնակցել է աֆրոամերիկացիների իրավունքների համար պայքարին, ընդգրկվել Գունավոր բնակչության առաջընթացի աջակցության ազգային ասոցիացիայում:
2015 թվականի հուլիսին Դիդլեյքը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Ամերիկյան նախագահը ցավակցություն է հայտնել Դիդլեյքի ընտանիքին՝ նշելով, որ նա «շատ բան է զոհաբերել հանուն իր երկրի»:
Ըստ Lenta.ru-ի, Դիդլեյքի մահից հետո ամերիկյան ամենատարեց վետերան է դարձել 109-ամյա աֆրոամերիկացի Ռիչարդ Օվերտոնը:




























