Հանվել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ սեռական հանցագործության երրորդ մեղադրանքը: Շվեդիայի դատախազությունը փակել է գործը վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախորդ շաբաթ, օգոստոսի 13-ին, Շվեդիայի դատախազությունը հանել էր երկու հանցագործություններով կասկածները, որոնք վերաբերում էին սեռական ոտնձգությանը եւ հակաիրավական հարկադրանքին:

Մինչեւ 2020 թվականի օգոստոսի 17-ը Ասանժը կասկածվելու է մի գործով, որը վերաբերում է բռնաբարությանը:

Նա 2012 թվականից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից: Ասանժը մտավախություն ունի, որ իրեն կհանձնեն ԱՄՆ-ին, որտեղ կարող է դատապարտվել ԱՄՆ պատմության մեջ տեղեկատվության ամենամեծ արտահոսքի համար: