Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 08.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-15 ավտոճանապարհի Նորապատ-Արմավիր հատվածում (1-ին կմ) «Օպել Աստրա» մակնիշի 34 PP 731 համարանիշ (վարորդ` 57-ամյա Ն. Շ.) ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ն. Շ.-ը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Վերջինս մահացել է Արմավիրի ԲԿ տեղափոխման ճանապարհին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: