Անգլիայում եւ Ուելսում ամենատարածված անունը Մուհամմեդն է: Այս անունն առնվազն երեք տարբեր գրություն ունի, եւ արդյունքների միավորումից հետո Մուհամմեդը շրջանցել է ավանդական Օլիվերին: Այս մասին գրում է Daily Express-ը:
Նշենք, որ Մուհամմեդ անունը տարածված անունների ցանկում առաջին տեղում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: Ամփոփելով 2014 թվականի տվյալներով՝ հետազոտողները տեղեկացրել են, որ 6.649 նորածին տղաներ Օլիվեր անունն են ստացել, 5.327 աղջիկներ՝ Ամելիա:
Տղաների համար շարունակում են ամենատարածված անուններից մնալ Ջեքը, Հարրին եւ Ջեյքոբը: Կանացի անուններից տարածված են Օլիվիան, Իզլան եւ Էմիլին:
Մուհամմեդ (կամ Մոհամմեդ, կամ Մուհամմադ) անունը ստացել է 2014 թվականին ծնված 7.240 տղա:





























