Հանրապետական հիվանդանոցում հունիսի 30-ին կնոջ վրա կրակած, ապա ինքնասպանություն գործած տղամարդու գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ սպասվում էր, որ դեպքի առթիվ հարուցված քրգործը կկարճվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում հունիսի 30-ին 33-ամյա Հայկ Վ.-ն կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջ՝ 27-ամյա Միլենա Ա.- ի, ապա ինքնասպան եղել: Ամուսինը տեղում մահացել էր, կնոջը վիրահատել էին: Մեկ ամիս անց նա դուրս է գրվել հիվանդանոցից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: