Կալիֆորնիական Բրեա քաղաքում Starbucks սրճարաններից մեկում անհայտ անձանց կողմից տեղադրած թաքնված տեսախցիկ են հայտնաբերել: Այն գտել են զուգարանում, պահարաններից մեկի դարակին:
Տեսախցիկի լուսանկարը հրապարակվել է քաղաքային ոստիկանության Twitter-ի էջում: Ըստ Lenta.ru-ի, ավելի ուշ հրապարակվել է նաեւ այն մարդու լուսանկարը, որին զուգարանի մոտ տեսել են տեսախցիկը հայտնաբերելուց առաջ: Ոստիկանությունը որոնում է նրան:
Fox 11-ի փոխանցմամբ, սրճարանների ցանցի ներկայացուցիչը նշել է, որ Starbucks-ը լրջորեն է վերաբերվում իր հաճախորդների եւ աշխատակիցների անվտանգությանը:





























