ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարություն է արել երկրի միգրացիոն քաղաքականության թեմայով:
«Մենք պետք է գործընթաց սկսենք, որը մեզ կվերադարձնի մեր երկիրը: Մեր երկիրը գրողի ծոցն է գնում»,-հայտարարել է միլիարդատեր թեկնածուն: Նրա կարծիքով, ԱՄՆ սահմանադրության 14-րդ լրացումը սխալ է, «պետությանը պետք են սահմաններ եւ օրենքներ»:
«Մենք պետք է մեծ, գեղեցիկ ու հզոր պատ կառուցենք»,-ասել է Թրամփը, հաղորդում է Fox News-ն իր Twitter-ում:
Իր հերթին, Թրամփն իր Twiiter-ում գրել է, որ «հեղինակավոր քոլեջներում ուսածած» եւ ԱՄՆ-ում մնալ ցանկացող օտարերկրացիները «չպետք է արտաքսվեն երկրից»:





























