Սպիտակ տունն աշխատանքի է ընդունել մի մարդու, ով հրապարակավ խոստովանել է, որ փոխել է սեռը: Րաֆֆի Ֆրիդման-Գարսփենը (Raffi Freedman-Gurspan) նախկինում քաղաքական խորհրդական է աշխատել Տրանսգենդերների հավասարության ազգային կենտրոնում, այժմ նա դարձել է նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի տեղեկատվության եւ անձնակազմի ընտրության հարցերի տնօրեն, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Associated Press-ը:
Մեկնաբանելով այդ նշանակումը, ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Վալերի Ջարեթը նշել է, որ «Ֆրիդման-Գարսփենի վճռականությունը կբարելավի ամերիկյան տրանսսեքսուալների կյանքը, որը Բարաք Օբամայի վարչակազմի գլխավոր արժեքներից մեկն է»:
Հիշեցնենք, որ Օբաման 4 տարի առաջ հասել էր նրան, որ չեղյալ էր համարվել տխրահռչակ «Don't Ask, Don't Tell» (Մի հարցրու, մի ասա) օրենքը, որով սահմանափակվում էր ԱՄՆ զինված ուժերում նույնասեռականների ծառայությունը: Բացի այդ, այս տարվա հունիսի 26-ին ԱՄՆ ողջ տարածքում օրինականացվել են նույնասեռ ամուսնությունները:





























