Բեռլինում օգոստոսի 24-ին տեղի կունենա Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը՝ նվիրված Դոնբասի իրավիճակին: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը՝ նկատելով, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակը «անհանգստություն է առաջացնում»:
«Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Անհրաժեշտ է ամբողջությամբ հետ քաշեն սպառազինությունը, դադարեցնեն հարձակումները ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչների վրա: Նաեւ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Դոնբասում ընտրություններ անցկացնելու համար»,-ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ այս պահին քննարկվում է Բեռլինում նորմանդական ձեւաչափով (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա) բանակցություններ անցկացնելու հնարավորությունը:





























