Ամերիկյան Սենթ-Լուիս կինը հրդեհել է տղամարդուն, որը հրաժարվել է իրեն փող տալ: Կինը ձերբակալվել է:

Ոստիկանության տվյալներով, 51-ամյա տղամարդը ավտոտնակում վերանորոգելիս է եղել մեքենան, երբ Ուիլեն Քոլինզը մոտեցել է նրան եւ գումար խնդրել:

Մերժում ստանալով Քոլինզը վերցրել է կողքին գտնվող վառելիքով լի բալոնը, լցրել տղամարդու վրա եւ վառել կրակայրիչը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով տեղի STL Today պորտալը:

Տուժածը մարմնի մակերեւույթի լուրջ այրվածքներ է ստացել: