Ամերիկյան Աթլանթա քաղաքում (Ջորջիայի նահանգ) երկու նախկին ոստիկանների մեղադրել են սեւամորթի սպանության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել 2014-ի ապրիլի 11-ին: Ոստիկանության սպաներ Մարկուս Էբերհարթը եւ 49-ամյա Հովարդ Ուիզմը կենցաղային կոնֆլիկտի ահազանգով ժամանել են դեպքի վայր: Նրանք բռնել են 24-ամյա իրավախախտ Գրեգորի Թաունզին եւ ձեռնաշղթաներ հագցրել: Դրանից հետո ոստիկանները պահանջել են, որ Թաունզը մոտենա պարեկային մեքենային: Երիտասարդը պատասխանել է, որ «շնչահեղձ» է լինում եւ չի կարող կանգնել, որից հետո իրավապահները նրա դեմ էլեկտրաշոկեր են օգտագործել: Քիչ անց Թաունզը կորցրել է գիտակցությունը եւ որոշ ժամանակ անց մահացել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Երկու նախկին ոստիկաններն էլ մեղադրվում են ծանրացուցիչ հանգամանքներում ֆիզիկական բռնություն կիրառելու, ոչ դիտավորյալ սպանության, ինչպես նաեւ ոստիկանի երդումը խախտելու մեջ:





























