Ֆրանսիայի ժանդարմերիան այսօր՝ օգոստոսի 19-ին, երկրի հյուսիս-արեւմտյան Մանշ դեպարտամենտում ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել: Ի պատասխան բողոքի ելած ֆերմերները վարչակազմի շենքի պարսպի մոտ աղբ են լցրել:
Ցույցին մասնակցել է մոտ 150 մարդ, հիմնականում միս ու կաթ արտադրողներ: Ցուցարարները փորձել են ճեղքել եւ հասնել Սեն Լեո քաղաքի վաչակազմի շենքին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:
Արցունքաբեր գազ կիրառելուց հետո ցուցարարները անվադողեր են այրել եւ 15 տրակտորների օգնությամբ աղբ են լցրելվարչակազմի շենքի մոտ: Խոսքը մոտ 30 հազար լիտր թափոնների մասին է:
Ֆրանսիայում գնման ցածր գների դեմ գյուղացիների բողոքի ակցիաները շարունակվում են հուլիսի կեսերից:





























