Երեւանի Շիրազի փողոցի թիվ 30 հասցեում տեղի ունեցած վիճաբանության եւ հնչած կրակոցների հետեւանքով «Արմենիա» հիվանդանոց տեղափոխված 29-ամյա Գուրգեն Ա.-ի առողջական վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին հիվանդանոցից:

Երիտասարդը գտնվում է Վիրաբուժական բաժանմունքում, նրան վիրահատել են: Նրա մոտ ախտորոշվել էր  «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք»:

Իսկ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ երեք հոդվածով: Այլ մանրամասներ չփոխանցեցին՝ նշելով, որ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Շիրազի փողոցի թիվ 30 հասցեում երեկ՝ օգոստոսի 18-ին վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 հատ հրազենի պարկուճ: