«Բազե-2015» հավաքում ամենաինտելեկտուալը կապույտ ճակատն է։ Այստեղ ինտելեկտուալ խաղի մրցույթում առաջին տեղը գրավել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացնող ջոկատը: Այս մասին հաղորդում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Ջոկատի անդամները՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի գրական եւ թատերական ստուդիայի նախագահ Հարություն Արզումանյանի գլխավորությամբ, «Բրեյն ռինգ» խաղում նախ հաղթել են ներճակատային պայքարում, այնուհետեւ հաղթանակ են պարգեւել կապույտ ճակատին։
Նույն կապույտ ճակատում ինտելեկտուալ մրցույթում երկրորդ տեղը գրավել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ջոկատը, որի ղեկավար Արամ Ղուլիջանյանը նշում է, որ բժշկական համալսարանում գործում է գիտակների ակումբ, որի անդամները մշտապես համալրում են հավաքի՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի ջոկատը։ Արամ Ղուլիջանյանն ասում է, որ ինտելեկտուալ խաղերն իրենց համար նախասիրություն են, սակայն տարիների ընթացքում հոբբին դառնում է կենսակերպ։
Օգոստոսի 19-ին «Բազե» հավաքում շարունակվում են մշակութային եւ սպորտային մրցույթները։ Երիտասարդները ուժերը կչափեն ֆուտբոլ, լող, վոլեյբոլ, սեղանի թենիս մրցաձեւերում, երգի մրցույթում։
Ամեն տարի «Բազեին» մասնակցում են Հայաստանը, Արցախը, սփյուռքը ներկայացնող մոտ 500 երիտասարդներ։
(1).jpg)
(1).jpg)
(1).jpg)
(1).jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























