Գրող, հրապարակախոս Սերգեյ Գալոյանը պատրաստվում է նոր՝ «Բարոյական օրենքներից զրկվող երկիր» վերնագրով գիրք լույս ընծայել։ Այս մասին նա տեղեկացրեց օգոստոսի 19-ին տեղի ուեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հեղինակը գրքի վրա սկսել է աշխատել ավելի քան 12 տարի առաջ։ «Այս գրքում ներկայացված են 1988-ից մինչեւ մեր օրերը կատարված աղմկահարույց մի շարք սպանություններ՝ այդ թվում՝  հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի դեպքերը։ Գիրքը համարյա պատրաստ է հրատարակման, շուրջ 850 էջ արդեն իսկ գրված է»,- տեղեկացրեց Սերգեյ Գալոյանը։

NEWS.am-ի հարցին, թե գտնվե՞լ են, արդյոք, մարդիկ, ովքեր պատրաստակամություն են հայտնել հոգալ գրքի տպագրության հետ կապված ծախսերը, հեղինակը պատասխանեց, որ հովանավորների խնդիր ինքը երբեք չի ունեցել, քանի որ «հովանավորներ միշտ էլ կգտնվեն»: