Օգոստոսի 15-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Ապարանի բաժնում 58-ամյա Ղադի Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 32 հասցեում գտնվող բանջարեղենի խանութի մոտ անհայտ անձը հայհոյել եւ բռունցքով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ղադի Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղադի Մ.-ին հարվածել եւ մարմնական վնասվածք է պատճառել 35-ամյա Արմեն Հ.-ն:

Օգոստոսի 18-ին Արմեն Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Քննությունը շարունակվում է: