Լվովի շրջանային պետական վարչակազմի կայքը ցանցահենների հարձակմանն է ենթարկվել, հաղորդում է  «112 Ուկրաինան»:

Ցանցահենները ջարդել են կայքի անվտանգության համակարգն ու գլխավոր էջում` լուրերի ժապավենում տեղադրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոշոր լուսանկարները: Քաղաքական գործիչները ներկայացված են պաշտոնական իրավիճակում, բայց` դեմքի հեգնական արտահայտությամբ: 

Ինչպես հաղորդել են վարչակազմի մամլո ծառայությունից, սա կայքի կառավարման համակարգ ներխուժելու երկրորդ փորձն է: Առաջին ցանցահենային հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի լույս 19-ի գիշերը: «Օգոստոսի 19-ի առավոտյան կայքի վրա դարձյալ հարձակվեցին ու փորձեցին վերականգնել բացահայտորեն ռուսամետ եւ ցավոտ աղճատված տեղեկատվությունը, որը ստորացնում է ուկրաինացիների պատիվն ու արժանապատվությունը», — հաղորդել են մամլո ծառայությունից: