«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» երիտասարդական կրթական ռազմամարզական կազմակերպությունների միջազգային մրցույթ-հավաքի մասնակիցների համար օգոստոսի 19-ը պատմամշակութային արժեքների այցելության օր է:

Հավաքի կազմկոմիտեի անդամները եւ մասնակիցները օգոստոսի 19-ին այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք  մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Հուշահամալիրում ծաղկեպսակ դնելուց հետո եղեւնիների պուրակում տեղի ունեցավ ծառատունկի խորհրդանշական արարողություն:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մրցույթ-հավաքի մասնակիցները ծանոթացան ներկայացված նյութերին եւ ցուցանմուշներին:

«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի պատմամշակութային վայրեր այցելությունների ծրագիր-ժամանակացույցի համաձայն՝ օգոստոսի 19-ին հավաքի մասնակիցները այցելեցին նաեւ Մատենադարան, Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Գառնի, Գեղարդ եւ Սեւան: