«Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51%-ի սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանը ցուցմունք է տվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը:

Նա հայտնեց, որ ամուսինն առաջիկա ժամերին հայտարարություն է անելու, որից հետո շատ հարցերի պատասխաններ պարզ կլինեն հանրությանը:

Նշենք, որ Արսեն Ավետիսյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է: Այս պահին հայտնի չէ, թե նա երբ դուրս կգրվի հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ Արսեն Ավետիսյանի կինն ավելի վաղ պատմել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը օգոստոսի 15-ին Արսեն Ավետիսյանին հրավիրել է հանդիպման ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիա: Հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները ծեծի են ենթարկել Արսեն Ավետիսյանին: Այնուհետեւ նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ տարբեր տեղեկությունների՝ Ավետիսյանի ու Հայրապետյանի վեճի պառճառը գումարն է եղել: