Ալմաթիում փոխանակման կետերի մեծ մասը փակվել է: Tengrinews-ի թղթակցին հաջողվել է գտնել միայն մեկ բաց փոխանակման կետ, որի մոտ հսկայական հերթ է եղել, սակայն քիչ անց այն եւս փակվել է:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, արժութային գործարքները դադարեցրել են նաեւ առեւտրային բանկերը, որոշ բանկեր փակել են իրենց կայքերը: Չեն աշխատում նաեւ տեխնիկայի խանութների կայքերը, փակ են որոշ առեւտրի տներ:

Tengrinews-ի փոխանցմամբ, ինտերնետ-խանութները փակվել են թենգեի փոխարժեքի ճշգրտմամբ պայմանավորված գների վերագնահատման հետ կապված:

Աստանայի բնակիչները նույնպես չեն կարող ամերիկյան արժույթ գնել: Մայրաքաղաքում որոշ փոխանակման կետեր բացվելուց հետո անմիջապես փակվել են:

Աքթաու քաղաքում չեն վաճառում ոչ դոլար, ոչ եվրո, ոչ ռուբլի:

Tengrinews-ը գրում է, որ Ղազախստանի առեւտրային բանկերում այսօր դոլարի փոխարժեքը հասել է 259 թենգեի (դա 60 թենգեով ավելի է նախորդ որվա փոխարժեքի համեմատ):

Հիշեցնենք, որ Ղազախստանն այսօր անցում է կատարել լողացող փոխարժեքի քաղաքականության:

Ղազախստանի ազգային արժույթը միանգամից 26 տոկոսով արժեզրկվել է դոլարի նկատմամբ