Ղազախստանի ազգային արժույթը՝ թենգեն, միանգամից 26 տոկոսով արժեզրկվել է դոլարի նկատմամբ այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները որոշել են անցնել լողացող փոխարժեքի: Այդ մասին են վկայում Ղազախստանի ֆոնդային ֆորսայում գործարքների տվյալները:
Այսօր՝ օգոստոսի 20-ի առավոտյան, արձանագրված նվազագույնը կազմել է 200 թենգե՝ մեկ դոլարի դիմաց, իսկ առավելագույնը՝ 257 թենգե:
Թենգեի միջին կշռված փոխարժեքն աճել է 57 թենգեով եւ կասմել 255,26 թենգե:
Դոլարի պաշտոնական փոխարժեքն այսօր կազմել է 188,38 թենգե:




























