Եվրոպական կայունացման մեխանիզմը Հունաստանին 13 մլրդ եվրո է փոխանցել, հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն հավանություն է տվել 26 մլրդ եվրոյի չափով ֆինանսական աջակցության առաջին տրանշին: Դրանից հատկացվել է 16 մլրդ եվրոյի ենթատրանշը: Առաջին 13 մլրդ եվրոն արդեն ուղարկվել է Հունաստանին, եւս 3 մլրդ եվրո կփոխանցվի նոյեմբերի վերջին:

Մնացած 10 մլրդ եվրոն կարող է տրամադրվել բանկային համակարգի առողջացման համար՝ Եվրոպական կայունացման մեխանիզմի տնօրենների խորհրդի կողմից հավանության արժանանալուց հետո, հաղորդում է Lena.ru-ն:

Հունաստանի փրկությանն ուղղված եվրոպական ծրագրի ընդհանուր ծավալը, որը մեկնարկել է օգոստոսի 14-ին, կազմում է 86 մլրդ եվրո: Եվրահանձնաժողովը կարծում է, որ այդ գումարը կարող է կրճատվել, եթե դրան միանա Միջազգային արժութային հիմնադրամը: