Բիզնես լեդի Ելենա Բատուրինան երրորդ անգամ գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ 50 կանանց վարկանիշը, ըստ Forbes ամսագրի: Նրա կարողությունը գնահատվել է մեկ մլրդ դոլար:
Երկրորդ տեղում Նատալյա Լուցենկոն է, ով ամուսնու հետ վերահսկում է հայրենական բուսական յուղերի ամենախոշոր արտադրությունը: Նրա կարողությունը գնահատվում է 550 մլն դոլար, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Երրորդ տեղում Գուզելյա Սաֆինան է՝ 430 մլն դոլարով, 4-րդ տեղում՝ «Ֆրուտոնյանյա» ֆրենդի սեփականատեր Օլգա Բելյավցեւան:
Թենիսիստուհի Մարիա Շարապովայի կարողությունը կազմել է 240 մլն դոլար, նա զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Ռուսաստանի 50 ամենահարուստ կանանց ընդհանուր կարողությունն ըստ Forbes Woman-ի, կազմել է մոտ 7 մլրդ եվրո:





























