«Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51%-ի սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանի առողջական վիճակը լավ է:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ մամուլի պտասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:

Նա նշեց, որ հիվանդի վիճակը լավ է, առաջիկա ժամերին նրան դուրս կգրեն: Արսեն Ավետիսյանը գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում:

Հիշեցնենք, որ Արսեն Ավետիսյանի կինն ավելի վաղ պատմել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը օգոստոսի 15-ին Արսեն Ավետիսյանին հրավիրել է հանդիպման ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիա: Հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները ծեծի են ենթարկել Արսեն Ավետիսյանին: Այնուհետեւ նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ տարբեր տեղեկությունների՝ Ավետիսյանի ու Հայրապետյանի վեճի պառճառը գումարն է եղել