Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 19/Ա հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Լենդրուշ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 1-ին մասի մեղադրանքով: