Ոստիկանության Մասիսի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ եւ Արարատի մարզային վարչության ծառայողները, ապօրինի զենք պահելու եւ կրելու կասկածանքով, Նոր-Խարբերդ գյուղի 7-րդ փողոցից բերման են ենթարկել 16-ամյա Երեմ Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի, թմբուկավոր, ինքնաշեն ատրճանակ:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: