Ստամբուլի Դոլմաբախչե պալատի մոտ հրաձգության հաջորդ օրը ստուգումների ընթացքում թուրքական ոստիկանությունը ավելի քան   40 մարդ է ձերբակալել:

Ոստիկանների ստուգումներն ուղղված են եղել «Հեղափոխական ժողովրդա-փրկարարական կուսակցություն-ճակատ» (DHKP-C) արգելված ծայրահեղական խմբավորման անդամների դեմ, որոնք ոստիկանության կարծիքով մեղավոր են Դոլմաբախչեի մոտ հարձակման համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Anadolu գործակալությանը:

Թուրքիայի վարչապետի պաշտոնական նստավայր հանդիսացող Դոլմաբախչե պալատի մոտ հրաձգությունը տեղի էր ունեցել չորեքշաբթի օրը: Ոստիկանները ԳԴՀ-ի հյուպատոսության մոտ ինքնաձիգ զենքով զինված երկու կասկածյալի էին ձերբակալել: Արտակարգ պատահարի հետեւանքով , ըստ նախնական տվյալների, մի ոստիկան է տուժել: 

DHKP-C խմբավորումը ստեղծվել է 1978 թվին եւ իր նպատակն է հռչակել Թուրքիայում իշխանության գրավումն ու մարքսիստ-լենինյան վարչակարգի հաստատումը: