Ամերիկյան Այովա նահանգի բնակիչ 15-ամյա դեռահաս Բրեդի Օլսոնը գրանցվել է որպես ԱՄՆ նախագահի հավակնորդ: Դաշնային ընտրական հանձնաժողովի կայքում հայտը լրացնելիս նա իրեն անվանել է Դիզ Նաթս, հաղորդում է New York Post-ը:
Deez nuts! արտահայտությունը սլենգային անգլերենում ընդդիմախոսների նկատմամբ սեփական բարոյական եւ ֆիզիկական գերազանցությունն արտահայտելու միջոց է դարձել, հաղորդում է Lenta.ru-ն:
«Շատ ավելի լավ կլիներ փոխնախագահ ընտրել, օրինակ ՄաքՔաբինսին, որովհետեւ քվեաթերթիկում «Նաթս/ՄաքՔաբինս»-ը հրաշալի է նայվում»,-հայտարարել է 15-ամյա տղան:
Դիզ Նաթսը հայտնի է դարձել, երբ իր անունից՝ նամակ է ուղարկել Public Policy Polling սոցիալական ծառայություն՝ խնդրելով հաշվարկել իր վարկանիշը որպես նախագահի թեկնածու:
Նաթսը Այովայում ստացել է 8 տոկոս, իսկ Հյուսիսային Քարոլինայում՝ 9 տոկոս ձայն:
Նշենք սակայն, որ ԱՄՆ օրենսդրությամբ այդ երկրի նախագահ կարող է դառնալ 35 տարին լրացաց քաղաքացին:





























