Օգոստոսի 20-ի առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպի պատճառով Հարավային Կորեայի զորքը մարտական պատրաստության բարձրագույն աստիճանի է բերվել: ԿԺԴՀ-ի զինվորականները համազարկային կրակի համակարգից կրակել են հարավկորեացիների դիրքերի ուղղությամբ: Հարավկորեական բանակն էլ իր հերթին ծանր զինատեսակների մի քանի համազարկ է հասցրել կրակի աղբյուրին:
Սեուլն ամենայն լրջությամբ է վերաբերվել այս հակամարտությանը: Անվտանգության բարձրացված միջոցների պայմաններում ստորգետնյա բունկերում Ազգային անվտանգության խորհրդի շտապ խորհրդակցություն է անցկացվել, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Վերջին անգամ երկու Կորեաների միջև համազարկերի փոխանակություն էր արձանագրվել 2014-ի հոկտեմբերին:





























