Օգոստոսի 20-ին բորսայական առք ու վաճառքի ընթացքում նմուշային Brent ապրանքանիշի գինը գերազանցել է վեցամյա նվազագույն ցուցանիշները: Երեւանի ժամանակով 16:05-ին հյուսիսծովյան նավթի մեկ բարելն արժեր 46,32 դոլար` սրանից ցածր այս նավթը գնահատվել էր 2009-ի մարտին (45,11 դոլար): Դրանից հետո նավթը մի քանի տարի շարունակ թանկացել է: Այդ մասին է վկայում լոնդոնյան ICE բորսայի տեղեկատվությունը, հաղորդում է Lenta.ru-ն:
Այդ ֆոնի վրա շարունակվում է ռուբլու թուլացումը: Դոլարն արժե 67,36 ռուբլի (մեկ օրվա ընթացքում 69 կոպեկով թանկացել է), եվրոն — 75,34 (գումարած 1,18 ռուբլի): Օգոստոսի 21-ին ամերիկյան տարադրամի պաշտոնական փոխարժեքը 66,96 է, միասնական եվրոպականինը — 74,47:
Նավթը սկսել է կտրուկ էժանանալ օգոստոսի 19-ին ԱՄՆ-ի ածխաջրածինների պահուստների առկայության վերաբերյալ վիճակագրության հրապարակումից հետո: Այդ պահուստներն աճել են 2,6 միլիոն բարելով` մինչեւ 456,2 միլիոն:




























