Մեծ Բրիտանիայի Արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը օգոստոսի 24-ին Թեհրանում Միացյալ Թագավորության դեսպանատուն կբացի: Այդ մասին հաղորդում է Guardian թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրներին:

«Բրիտանական նոր դեսպանն արդեն ընտրված է, բայց նրա անունը դեռ չեն հայտնում»,-նշում է պարբերականը:

Համոնդի այցը Իրան վերջին 14 տարվա ընթացքում Բրիտանիայի Արտգործնախարարի առաջին այցն է այդ երկիր: 

Իրանում Բրիտանական դեսպանատան բացմանը զուգահեռ Լոնդոնում կբացվի իրանական դեսպանատուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: