Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Օլեգ Բելոզերովին նշանակել է ոուսական երկաթուղու տնօրեն: Այդ մասին ռուսական կառավարության ղեկավարը հայտարարել է վերջինիս հետ հանդիպմանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Ես որոշում եմ կայացրել ձեզ նշանակել «Ռուսական երկաթուղի» բաժնետիրական ընկերության ղեկավար` միաժամանակ ձեզ ազատելով Ռուսաստանի Դաշնության Տրանսպորտի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից »,-ասել է Ռուսաստանի վարչապետը:
Օգոստոսի սկզբին հայտնի էր դարձել, որ ռուսական երկաթուղու նախկին ղեկավար Յակունինը նախատեսում է Կալինինգրադի մարզից Դաշնության խորհրդի անդամ ընտրվել:




























