Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 20-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Սահակյանն արժեւորել է բարոնուհու կողմից պարբերաբար Արցախ կատարվող այցերը, պատվիրակության կազմի շարունակական ընդլայնումը՝ այն համարելով կարեւոր Արցախը ճանաչելու եւ մեր երկրի ու ժողովրդի հետ բարեկամական կապերն ամրապնդելու տեսանկյուններից: