Տեսականորեն հնարավոր է, որ այլ ՀՀԿ-ականներ էլ սնանկանան: Այս մասին այսօր` օգոստոսի 20-ին, ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողներին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե բացի ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հանարավոր է, որ այլ ՀՀԿ-ական օլիգարխներ էլ սնանկանան:
«Հանրապետականը մեծ կուսակցություն է, կարող է ունենալ տարբեր, չհամընկնող կարծիքներ, եւ դա շատ բնական է, քննադատություն միմյանց հասցեին եւս հնչում է այս կուսակցությունում, այնպես, որ զարմանալու բան այստեղ չկա: Ես չեմ կարող ասել` մարդիկ ինչի համար կարող են սնանկանալ, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Վերջերս էլ պատգամավորը հայտարարել էր, որ հնարավոր է առաջիկայում վաճառքի հանի «Հրազդան» ստադիոնը:





























