Ջուդի Գարլենդի զգեստը, որով նա խաղացել է Դորոթիի դերը «Օզ երկրի հրաշագործը ֆիլմում» /1939թ./ եւ ամերիկյան այլ կուլտային ֆիլմերի որոշ կոստյումներ ու աքսեսուարներ կվաճառվեն աճուրդում: Նյու յորքում աճուրդը կկազմակերպեն Բոնհամս աճուրդային տունն ու TCM հեռուսատալիքը, հայտնում է ՌԻԱ նովոստին: Դորոթիի զգեստը գնահատվում է 800 հազարից մինչեւ 1.2 միլիոն դոլար: Ներկայացված լոտերի շարքում է նաեւ մրցարշավորդ Մայքլ Դելանի հանդերձանքը «Լե ման» ֆիլմից / 1971թ/, վարդի կոկոնների նկարներով սահնակները ՝ «Քեյնի քաղաքացին» ֆիլմից /1941թ/ եւ ֆաբրիկայի ոսկե տոմսը ՝ «Վիլլի Վոնկին ու շոկոլադե ֆաբրիկան» ֆիլմից:
2014 թ. ավելի քան 3 միլիոն դոլարով աճուրդում վաճառվեց Վախկոտ առյուծի կոստյումը այդ նույն «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմից:





























