Մեքսիկացի հնագետները Մեխիկոյի պատմական կենտրոնում պեղումների ժամանակ Ացտեկների կայսրության ժամանակաշրջանին պատկանող` մարդկային գանգերից կառուցված պատ են պեղել, հաղորդում է Հնագիտության եւ պատմության ազգային ինստիտուտի կայքը:
Հանգցրած կրի լուծույթից, ավազից եւ մանրախճից կառուցված, ավելի 34 մետր բարձրությամբ պատը հայտնաբերվել է երկու մետր խորության վրա: Կառույցի կենտրոնական մասում, 45 սանտիմետր բարձրության վրա, հայտնաբերվել են գանգերը, որոնք տեղադրված են եղել շրջանակաձեւ:
Հնագիտական ծրագրի կոորդինատոր Ռաուլ Բարերի խոսքով, պատը թվագրված է XV դարի վերջով, XVI դարի սկզբով ացտեկների «ցոմպանտլի» լեզվով: Գիտնականները ենթադրում են, որ գանգերի հիմնական մասը պետք է պատկանած լինի ացտեկների թշնամիներին, որոնց զոհաբերել են եւ գլխատել, հաղորդում է Lenta.ru-ն:
Պեղումների ավարտից հետո նախատեսվում է պատը բաց անել դիտման համար:





























