Ամերիկացի սենատոր Հարրի Ռիդը Լաս Վեգասում Հայաստանի պատվավոր հյուպատոս Էնդի Արմենյանին եւ տեղի համայնքի 50 ներկայացուցչի հանդիպման է հրավիրելն Լաս Վեգասի Դաշնային շենքում: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Հարրի Ռիդն առիթն օգտագործել է` պատվավոր հյուպատոսին ներկայացնելու այն հայտարարությունը, որն ինքն ընթերցել էր 2015-ի ապրիլի 23-ին` Վաշինգթոնում, ԱՄՆ-ի Սենատի նիստին: Սենատորը նշել է, որ ինքը միշտ ընդունել է հայերի ցեղասպանությունը եւ հետեւողականորեն աջակցել է ԱՄՆ-ի Սենատում այդ ողբերգության տարելիցներին նվիրված որոշումների նախագծերին:
Հայաստանի պատվավոր հյուպատոսը եւս ելույթ է ունեցել` շնորհակալություն հայտնելով սենատոր Ռիդին իր մշտական աջակցության համար: Բացի դրանից, Էնդի Արմենյանը կարճ տվյալներ է ներկայացրել Լաս Վեգասում հայկական աճող համայնքի մասին:





























