«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 19-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 3719 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:

Տնամերձ 5 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 25,6 կգ կանեփի բույս:

Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 4,7 գրամ «մարիխուանա», 60 գրամ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց:

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է երկփողանի որսորդական 1 հրացան, ինքնաշեն թմբուկավոր 1 ատրճանակ, 1 նռնակ` պայթուցիչով, վառոդի 1 փաթեթ, գլանաձեւ 1 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 118 փամփուշտ: