«Էխո Մոսկվի» ռադիոկայանում կա մարդկանց «սեւ ցուցակ», ում չեն հրավիրում ռադիոեթերի: Այդ ցուցակում այն մարդիկ են, որոնք վիրավորել են կամ ռադիոկայանի լրագրողներին, կամ էլ հենց ընդհանուր ռադիոկայանին, բայց դա ոչ մի առնչություն չունի նրանց քաղաքական հայացքների հետ: Այս մասին «ՌԻԱ նովոստի» գործակալությանը պատմել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:
«Երբ նրանք ներողություն են խնդրում, մենք ցուցակից հանում են նրանց անունը»,- հավելել է Վենեդիկտովը:
Նրա խոսքով՝ ռադիոկայանի այս կամ այն լրագրողը կամ աշխատակիցը կարող է չսիրել տվյալ նյուզմեյքերին կամ էլ չկիսել նրա տեսակետները, «բայց ինչ տարբերություն, եթե ունկնդիրների համար կարեւոր է նաեւ նման տեսակետներ լսելը»:





























