Սիրիայի Դեր Զոր նահանգի Էլյ Մայադին քաղաքում բժիշկները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների շրջանում 16 ՄԻԱՎ վարակակիր են հայտնաբերել:
Տվյալ բնակավայրում աշխատող իրավապաշտպանները ենթադրում են, որ խմբավորման առաջնորդները մտադիր են վարակակիրներին դարձնել մահապարտ ահաբեկիչներ, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ARA News–ին:
«Վարակակիրների մեծ մասը օտարերկրացիներ են, որոնք սեռական կապ էին ունեցել Մարոկկոյից եկած երկու կանանց հետ: Նրանք գրոհայիններին վարակել էին դեռ մինչեւ իրենց հիվանդության մասին իմանալը»,-ասել է բժիշկներից մեկը: Նրա խոսքով՝ կանայք արդեն փախել են Թուրքիա, որպեսզի ծայրահեղականները չսպանեն իրենց:





























