Սահմանադրական բարեփոխւմների նախագծի վերջնական տարբերակն այսօր՝ օգոստոսի 21-ին, կներկայացվի նախագահին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մասնագիտական հանձնաժողովի անդամ, արդրադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:
Նա նշեց, որ իրենք արդեն ավարտել են շխատանքը նախագծի վերջնական տարբերակի վրա, այն այսօր կուղարկվի նախագահի: Թե երբ կսկսվեն քաղաքական կոնսուլտացիաները կամ երբ նախագիծը կուղարկվի ԱԺ, հայտնի չէ: Վենետիկի հանձնաժողովը օգոստոսի 24-ին կայցելի Հայաստան, այդ ժամանակ քաղաքական մի շարք ուժեր կհանդիպեն մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ:





























