Գյումրիիում օգոստոսի 20-ին` ժամը 16:35-ի սահմաններում գրանցվել է դանակահարության դեպք: «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծակող-կտրող գործիքով վնասվածքներ ստացած , 1993թ.  ծնված, Գյումրի քաղաքի Անի թաղամասի բնակիչ Սուրեն Առաքելյանը:  Այս մասին NEWS.am-ի` Գյումրիի թղթակցին հաղորդել են բժշկական կենտրոնից:

Տուժածի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք` աջից, թոքի վնասումով եւ աջ վերին վերջույթի կտրած վերքեր: Այժմ նա ծանր կայուն առողջական վիճակով գտնվում է բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում:

Դեպքով զբաղվում է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժինը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Սուրենը վիճել է 3 երիտասարդների հետ Գարեգին Նժդեհ փողոցի վրա գտնվող «Վիվա»  խանութի մոտ, վեճի ընթացքում երիտասարդներից մեկը դանակահարել է Սուրենին։

Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի` տուժող Սուրեն Առաքելյանը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի բարեկամն է եւ աշխատում է պատգամավորին պատկանող գիշերային ակումբներից մեկում։