Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ օգոստոսի 21-ին, հայտարարել է, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 1-ին:
Բացի այդ, Էրդողանը հայտարարել է ժամանակավոր կառավարության ստեղծման մասին: Հաջորդ շաբաթվա սկզբին Էրդողանը կխնդրի Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին ժամանակավոր կառավարություն ձեւավորել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Օգոստոսի 17-ին Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չի կարողացել համաձայնության գալ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու հարցում: Երկրի վարչապետը օգոստոսի 18-ին նախագահին է վերադարձրել կառավարություն ձեւավորելու մանդատը:





























