Հյուսիսային Իրաքում գրոհայինների դիրքերի վրա ԱՄՆ օդային հարվածների ընթացքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկրորդ դեմքը՝ Ֆադխիլ Ահմադ Հայալին, ով հայտնի է նաեւ որպես Խադջի Մութազ, հայտնում է Սպիտակ տունը:
Ըստ տարածված տեղեկությունների՝ Մութազը սպանվել էր դեռ օգոստոսի 18-ին իրաքի Մոսուլ քաղաքում, երբ վարում էր իր ավտոմեքենան:
Վաշինգտոնում ենթադրում են, որ Մութազի մահը կդժավարացնի ջիհադականների նախապատրաստումը նոր հարձակումներին: Համարվում է, որ նա է եղել 2014 թ. հունիսին Մոսուլի վրա «Իսլամական պետության» հարձակման գլխավոր կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկը, հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով BBC News-ին:
Խայալին պատասխանատու էր Իրաքից Սիրիա զենքերի, պայթուցիկների ու տեխնիկայի մատակարարման համար, հայտնում է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:





























