Ներգաղթյալների մեծ հոսքի պատճառով Գերմանիան կարող է հրաժարվել Շենգենյան գոտու սահմաններում քաղաքացիների ազատ տեղաշարժի վերաբերյալ համաձայնագրից, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:
«Մենք աջակցում ենք Շենգենի համաձայնագրին… բայց եթե ոչ մեկը չի հարգում օրենքը, Շենգենին վտանգ է սպառնում», - ասել է ՆԳ նախարարը ВВС-ին իր տված հարցազրույցում: Դե Մեզյերը նաեւ Բրիտանիային կոչ է արել ավելի շատ ներգաղթյալ ընդունել: «Իհարկե, բրիտանիան առանձնահատուկ դեր ունի, չէ ՞ որ այն Շենգենյան տարածքի մեջ չի մտնում: Բայց Եվրամիության բոլոր երկրները պիտի ավելի շատ ուշադրություն հատկացնեն սեփական պարտավորությունների կատարմանը», - համարում է գերմանացի նախարարը:
Ինչպես նշում է NEWSru.com-ը, Եվրամիության պաշտոնյաները ներգաղթյալների հետ կապված իրավիճակն անվանում են Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր փախստականների հետ կապված ամենածանր ճգնաժամը:





























