Հայաստանի տարածքում, օգոստոսի 23-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արեւելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 23-25-ին կնվազի 6-8 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում օգոստոսի 23-ին երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +34+35։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+25,

Կոտայքում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+25,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+25,

Լոռիում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +18+23,

Տավուշում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+29,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +33+34,

Արարատում՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +34+35,

Արմավիրում՝ գիշերը՝ +17+19ցերեկը՝ +34+35,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+25,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +34+35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+23,

Արցախում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+25: