Օգոստոսի 22-ին  10 մարդ է զոհվել Սոմալիի հարավում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հաղորդում է տեղի ոստիկանությունը: 

Միջադեպը տեղի է ունեցել Կիսմայո նավահանգստային քաղաքում: Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, որը պայթուցիկով զինված մեքենան ուղարկել է ռազմական ճամբարի ուղղությամբ, որտեղ զինվորները զինպատրաստություն են անցնում իսլամական ծայրահեղական  «Աշ-Շաբաբ» խմբավորման դեմ պայքարելու համար, հաղորում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով  AP-ին:

Արմատական իսլամիստական «Աշ-Շաբաբ» (Երիտասարդ մուջահեդների շարժում) խմբավորումը, որը սերտ կապեր ունի միջազգային ահաբեկչական «Ալ Կաիդա» խմբավորման հետ, տեղակայված է Սոմալիում: «Աշ-Շաբաբը» զինված պայքար է մղում երկրի կենտրոնական իշխանության դեմ եւ խոչընդոտում է ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությանը: