ԿԺԴՀ ու Հարավային Կորեայի բարձրաստիճան ներկայացուցիչները օգոստոսի 22-ին ավելի քան երկու ժամ բանակցել են լարվածությունը նվազեցնելու մասին, հայտնում է YTN հեռուստաալիքը: Մոտ ժամանակներս Սեուլում բանակցությունների արդյունքներն ամփոփող ճեպազրույց կլինի:
Ինչպես հայտնել էին ավելի վաղ, հարավկորեական կողմից բանակցություններին մասնակցում էին երկրի նախագահի ՝ անվտանգության հարցերով քարտուղար Կիմ Գվան Չժինը ու ազգային միավորման հարցերով նախարար Խոն Յոն Փհյոն, իսկ ԿԺԴՀ կողմից ՝ Կորեական ժողովրդական բանակի գլխավոր քաղաքական վարչության ղեկավար Խվան Բյոն Սոն ու Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ միավորման հարցերով բաժնի ղեկավար Կիմ Յան Գոնը:
Բանակցությունները անցնում էին փակ ռեժիմով՝ ապառազմական գոտում գտնվող Պխանմունջ կետում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Չնայած բանակցություններին, երկու կողմերի զորքերն էլ պահպանում են ռազմական պատրաստվածության բարձր մակարդակ: Ապառազմական գոտու մոտ գտնվող հարավկորեական բնակավայրերի մոտավորապես 15 հազար բնակիչ տարհանվել է ու տեղափոխվել թաքստոցներ կամ ապաստարաններ:





























