ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի  (ՕԱՀՈՒ)  «Փոխգործողություն-2015» համատեղ զորավարժություններին  մասնակցելու նպատակով Ռուսաստանի Պսկովի շրջան են ժամանել բոլոր մասնակիցները ՝ թե Ռուսաստանից, թե արտասահմանից, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Օդադեսանտային զորքերի հրամանատար գեներալ գնդապետ Վլադիմիր Շամանովը:

«Միայն Բելառուսի ու Ղազախստանի զինծառայողներն են Ռուսաստան ժամանել իրենց շտատային հրաձգային զենքով (ավտոմատ, թնդանոթ, դիպուկահարային հրազեն) եւ ռազմական տեխնիկայով: Զորավարժությունների մնացած արտասահմանցի մասնակիցները ՝ Հայաստանից, Ղրղզստանից ու Տաջիկստանից,հրաձգային զենք ու տեխնիկա կստանան ռուսական կողմից,- նշել է Շամանովը:

Նա տեղեկացրել է, որ ՕԱՀՈՒ ՝ այդ թվում ռուսական ռազմական կոնտինգենտի փոխադրումը զորավարժությունների անցկացման վայր իրականացվել է տարբեր միջոցներով: «Բելառուսական զինվորականները՝ հատուկ գործողությունների ջոկատի կազմից, իրենց ավտոմոբիլային տեխնիկայով ու սեփական փախադրամիջոցներով անցել են ավելի քան 350 կմ, Ղազախստանի ԶՈՒ ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության բատալյոնը տեղափոխվել է երկաթգծային տրանսպորտով, մնացած մասնակիցները ՝ այդ թվում Ռուսաստանի օդադեսանտային զորքերը փոխադրվել են օդային ճանապարհով»,- ճշգրտել է հրամանատարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՀԱՊԿ «Փոխգործողություն-2015 » ՕԱՀՈՒ զորավարժությունների բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 23-ին Струги Красные հրաձգարանում: