Թուրք զինվորակնները Իրաքի հյուսիում մարտերի եւ ավիահարվաժների ընթացքում Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) 41 զինյալի են սպանել:

Թուրքական բանակի հայտարարության համաձայն, օգոստոսի 20-21-ին կատարած օդային թռիչքների ընթացքում սպանվել է 29 ապստամբ: Եւս 12 ապստամբներ սպանվել են Իրաքին սահմանակից թուրքական Ուլուդերե քաղաքի մոտ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AP-ն:

Ավելի հաղորդվել էր, որ հուլիսի 22-ից միչեւ օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում թուրքական բանակը հակաահաբեկչական գործողությունների ընթացում սպանել է 771 քուրդ զինյալի:

Թուրքիայի զինված ուժերը գրոհում են ԻՊ-ի դիրքերը Սիրիայի հյուսիսում եւ PKK-ի դիրքերը՝ Իրաքի հյուսիսում եւ Թուրքիայի հարավ-արեւելքում: Ի պատասխան PKK-ն իր կայքում հայտարարել է, որ Անկարայի հետ հաշտությունը «կորցրել է իմաստը»: